«IDS Borjomi» ընկերություն. Պատրաստ ենք բավարարել գործադուլավոր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման պահանջը
«IDS Borjomi» ընկերություն. Պատրաստ ենք բավարարել գործադուլավոր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման պահանջը

IDS Borjomi Georgia ընկերությունը հայտարարություն է տարածում:

Հայտարարության համաձայն, IDS Borjomi Georgia ընկերությունը վերահաստատում է գործադուլավոր աշխատողների աշխատավարձի բարձրացման պահանջարկը բավարարելու պատրաստակամությունը:

«Սակայն, հարկ է նշել, որ ընկերության ղեկավարության հետ ուղղակի բանակցությունները, ցավոք, անհնարին են գործադուլների կազմալերպիչ, արհմիության և արդյունաբերության արհմիության ապակառուցողական գործողությունների պատճառով, ինչը մեր աշխատակիցներին արգելում է հանդիպել գործատուների հետ առանց նրա մասնակցության, ինչը կտրականապես ընկերության համար անընդունելի է:

Մենք կցանկանայինք մեկ անգամ ևս հստակորեն պարզաբանել IDS Borjomi Georgia ընկերության դիրքորոշումը: Մենք ժամանակավորապես դադարեցրել ենք արտադրության գործընթացը Բորժոմիի գործարաններում, քանի որ հանրահավաքում տեղի ունեցած անօրինական գործողությունները վտանգ են ներկայացնում մարդու առողջության և անվտանգության համար:

Մենք միշտ խոսել ենք և խոսում ենք մեր աշխատակիցների, այդ թվում՝ արհմիությունների անդամների հետ, և պատրաստ ենք ցանկացած պահի հանդիպել և բանակցել», – ասված է ընկերության հայտարարության մեջ: