Իբրահիմ Ռաիս. Իսրայելից ոչինչ չի մնա, եթե հարձակվի Իրանի վրա
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսի խոսքով, եթե Իսրայելը հարձակվի Իրանի տարածքի վրա, դա լուրջ հետևանքներ կունենա և «ոչինչ չի մնա»։ Այս մասին նախագահը հայտարարել է Պակիստան կատարած եռօրյա այցի ժամանակ։
Իբրահիմ Ռաիսը զգուշացնում է Իսրայելին, որ եթե Իսրայելը «մեկ անգամ սխալ թույլ տա և խախտի Իրանի ինքնիշխանությունը, իրավիճակն այլ կլինի»։
Տեղեկության համար՝ Իսրայելն ապրիլի 19-ին հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Այս մասին տեղեկությունը հաստատել են ամերիկացի պաշտոնյաները։ Սակայն Իսրայելը պաշտոնապես չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Ըստ տեղեկությունների՝ Իրանի տարածքին հասցված հարվածները պատասխանն էին Դամասկոսում հյուպատոսության ռմբակոծման պատճառով Իրանը Իսրայելի դեմ իրականացված հրթիռային հարձակմանը։