«EBRD»-ը բարելավել է 2021 թվականի համար Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը
«EBRD»-ը բարելավել է 2021 թվականի համար Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը երեք տոկոսային կետով բարելավել է Վրաստանի 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումը։

Միջազգային ֆինանսական ինստիտուտն այս տարի մեր երկրում ակնկալում է 7,5 տոկոս տնտեսական աճ։

«EBRD»-ը Վրաստանում 2022 թվականի կանխատեսումը թողել է անփոփոխ, և կազմակերպությունը դեռ ակնկալում է 5,5 տոկոս տնտեսական աճ։

Նշենք, որ ֆինանսական հաստատությունը տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը 2021 թվականին ակնկալում է Վրաստանում։