Iart Gallery-ի ցուցահանդեսային տարածքում տեղի ունեցավ նկարիչ Թենգիզ Միկոյանցի անհատական ցուցահանդեսը
«Iart Gallery» պատկերասրահի ցուցահանդեսային տարածքում անցկացվել է Վրաստանի նկարիչների միության անդամ Թենգիզ Միկոյանցի «Թբիլիսյան աշնան գույները» անհատական ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկայացված էին նկարիչ Թենգիզ Միկոյանցի շուրջ 60 աշխատանքներ՝ ստեղծված գեղանկարչական ինքնատիպ գույներով և երանգներով, որոնք արտացոլում են նկարչի բնակության և ստեղծագործության միջավայրը, հին Թբիլիսիի և ժամանակակից Թբիլիսիի փողոցների մոտիվներով:
Ցուցահանդեսին մասնակցում էին նկարիչներ, արվեստագետներ, հյուրեր ինչպես Վրաստանից, այնպես էլ Հայաստանից։