Իագո Խվիչիայի գնահատմամբ, Մեգիս Քարդավային Վրաստան արտահանձնելը նախընտրական «հնարք» է
Ընդդիմադիր պատգամավոր Իագո Խվիչիայի գնահատմամբ, Մեգիս Քարդավային Վրաստան արտահանձնելը նախընտրական «հնարք» է:
Խվիչիան ասաց, որ բոլորը գիտեն, որ Մեգի Քարդավան չի պատժվում գաղտնի ձայնագրություններ անելու համար, քանի որ եթե որևէ մեկը ցանկանար նրան պատժել, ապա մինչ այժմ կպատժեր:
«Մոտենում են ընտրությունները և «Վրացական երազանքին» անհրաժեշտ է իրավիճակի սրում` իրեն իսկական ասպետ հռչակելու համար, որը պայքարում է «Ազգային շարժման» դեմ, սակայն այս պատմությունը դուրս չի գա, քանի որ պարզվեց, որ «Վրացական երազանքը» դա անում էր ավելի ցավոտ»,-ասել է Խվիչիան:
Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության նախկին պետ Մեգիս Քարդավան սեպտեմբերի 11-ին ասել է, որ նախատեսվում է արագացնել իր արտահանձնումը Ուկրաինայից Վրաստան: Այս մասին ասվում է «Facebook»-ում Մեգիս Քարդավայի անունից նրա կնոջ կողմից հրապարակված հայտարարության մեջ: Բացի այդ, Մեգիս Քարդավան հայտարարության մեջ դիմում է ժողովրդական պաշտպանին և միջազգային կազմակերպություններին՝ իր անվտանգությունը պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ Վրաստանի ՊՆ ռազմական ոստիկանության վարչության նախկին պետ Մեգիս Քարդավայի ուկրաինացի փաստաբան Մաքսիմ Սիչենկոն երեկ Վրաստանի Առաջին ալիքին ասել էր, որ «Մեգիս Քարդավային Վրաստան արտահանձնելու մասին անցկացվեց դատավարություն և նրանց հայցը չբավարարվեց, արտահանձնման մասին կարգը ուժի մեջ է մտնում»: