Իագո Խվիչիան դիմեց Ռատի Բրեգաձեին. Առաջարկում ենք սկսել մտածել, թե ինչպես կրճատել բանտարկյալների թիվը
Իագո Խվիչիան դիմեց Ռատի Բրեգաձեին. Առաջարկում ենք սկսել մտածել, թե ինչպես կրճատել բանտարկյալների թիվը

Ուզում եմ շնորհակալություն հայտնել, քանի որ դուք նույնպես կողմ եք բանտարկյալների թվի կրճատմանը։ Վրաստանը բանտարկյալների թվով բավականին բարձր տեղ է զբաղեցնում Եվրոպայում, և դա այն պահին, երբ երկիրը եվրաինտեգրման արագացման գործընթացում է,- այս մասին լիագումար նիստում հայտարարեց «Գիրչի» քաղաքական խմբի նախագահ Իագո Խվիչիան՝ խորհրդարանի նիստին, որտեղ «Նախարարի ժամ» ձևաչափով լսում են արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին։

Նրա խոսքով՝ վերջին 30 տարում բոլոր հանցավոր արարքների համար պատժաչափերն ավելանում են, միաժամանակ՝ նվազում ապացույցների չափանիշը։

Ինչպես նշել է Խվիչիան, 2012 թվականին «Վրացական երազանքը» հայտարարել է համաներում և արել է ամենաճիշտ քայլը:

«2012 թվականին համաներման հայտարարման արդյունքում բանտարկյալների թիվը նվազել է գրեթե 3 անգամ, չնայած այսօր էլ ունենք ավելի շատ բանտարկյալ, քան եվրոպական շատ երկրներ։ ԵՄ անդամ երկրներում 100 000 բնակչին բաժին է ընկնում 190 բանտարկյալ, մինչդեռ մեր երկրում 100 000 բնակչին բաժին է ընկնում 260 բանտարկյալ։ Եվրամիության մակարդակին հասնելու համար մենք պետք է կրճատենք բանտարկյալների թիվը մոտ մեկ երրորդով։ Առաջարկում ենք սկսել մտածել, թե ինչպես կրճատել նրանց թիվը։ Մենք հնարավորություն ունենք վերաիմաստավորելու այդ իրավիճակը»,- ասաց Իագո Խվիչիան։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։