Իագո Խվիչիա. Ընդհանրապես, քննչական հանձնաժողովի գաղափարը լավն է, որպես ելք, սակայն այս հանձնաժողովը պետք է ունենա վստահություն
Իագո Խվիչիա. Ընդհանրապես, քննչական հանձնաժողովի գաղափարը լավն է, որպես ելք, սակայն այս հանձնաժողովը պետք է ունենա վստահություն

Ընդհանրապես, քննչական հանձնաժողովի գաղափարը լավն է, որպես ելք, սակայն այս հանձնաժողովը պետք է ունենա վստահություն,- այս մասին հայտարարել է «Գիրչիի» անդամ Իագո Խվիչիան:

Ինչպես նշել է Իագո Խվիչիան, որպեսզի քննչական հանձնաժողովն ունենա վստահություն, այն պետք է ստեղծվի փոխադարձ համաձայնությամբ և ոչ՝ միակողմանի, որտեղ մեկ կուսակցությունն է ամեն ինչը:

«Կախված է այն բանից, թե ինչպես կհասնենք այդ առաջարկին, սակայն առաջարկը հիմարություն չէ, կախված է, ինչպես կանենք դա»,- հայտարարել է Իագո Խվիչիան:

Հիշեցնենք, որ «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցին հայտարարել էր, որ «Վրացական երազանքը» տասներորդ գումարման խորհրդարանում կստեղծի 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողով: Ըստ նրա, եթե «Վրացական երազանքի» օգտին թեկուզ մեկ տոկոս շեղում լինի, կնշանակվեն արտահերթ ընտրություններ, եւ ինքը կհեռանա բոլոր քաղաքական պաշտոններից: