Իագո Խվիչիա. Ավելի լավ կլիներ, որ Սաակաշվիլին բուժման ուղարկեինք արտերկիր
«Գիրչիի» անդամ Իագո Խվիչիան ասում է, որ ավելի լավ կլիներ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ուղարկել արտասահման՝ բուժման:
Ինչպես լրագրողներին ասել է Խվիչիան, եթե Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը վատանա, Վրաստանում բժիշկների կողմնակալության վերաբերյալ կասկածներ կառաջանան։
«Այս ամենը հաշվի առնելով՝ ավելի լավ կլինի Սաակաշվիլիին բուժման նպատակով արտասահման ուղարկել»,- ասել է Խվիչիան։
Հիշեցնենք, որ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն երեկ ասել էր, որ անհրաժեշտության դեպքում դատապարտյալ / մեղադրյալ Միխեիլ Սաակաշվիլին հոսպիտալացվելու է Հատուկ քրեակատարողական ծառայության 18-րդ բժշկական հաստատությունում: Նրա խոսքով, բուժհաստատությունը լիովին գործում է՝ հացադուլ անող պացիենտների առողջությունը կառավարելու համար։
Միաժամանակ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլաիան նշել է, որ Միխեիլ Սաակաշվիլիին 18-րդ ՔԿ հիվանդանոց հոսպիտալացնելու որոշումը իշխանության կողմից սադրանքի փորձ է։ Ըստ Բասիլաիայի, 18-րդ հաստատությունում հազարավոր բանտարկյալներ կան, և Սաակաշվիլիին այնտեղ տեղափոխելը կապված է անվտանգության ռիսկերի հետ: