Իագո Խվիչիա. Ապաբևեռացման ամենաարդյունավետ քայլը ընտրական շեմի իջեցումն է
Իագո Խվիչիա. Ապաբևեռացման ամենաարդյունավետ քայլը ընտրական շեմի իջեցումն է

Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է փորձեն դուր գալ եվրոպացիներին, որպեսզի նրանք վեց ամսում մեզ տան այն հնարավորությունը, որը հիմա մեզ չտրվեց»,- հայտնել է Գիրչի կուսակցության առաջնորդներից Իագո Խվիչիան։

Նրա խոսքով, ապաբևեռացման ամենաարդյունավետ քայլը ընտրական շեմի իջեցումն է:

«Կարո՞ղ է մարդը, ով ցանկանում է ինչ-որ մեկին դուր գալ, խոսել այն նախադասություններով և տոնով, որը մենք լսեցինք Կոբախիձիից եվրաինտեգրման և ընտրական պատնեշի վերաբերյալ։ -Տպավորություն ունեմ, որ Վրացական երազանքի նպատակն այն չէ, ինչ ասում են, միգուցե այլ նպատակ ունեն, որի մասին մենք չգիտենք։ Հակառակ դեպքում նման մեկին հաճոյանալու փորձը տարօրինակ է։ Սահմանադրական փոփոխություններն ընդունելու վերջնագիրը մեզանից չէ, այս խնդրանքը Եվրահանձնաժողովից է` ապաբևեռացնել: Դրա համար ամենաարդյունավետ քայլը ընտրական շեմի իջեցումն է։ Երբ խոսում են վերջնագրի մասին՝ դա վերջնագիր էր, թե ոչ, նրանք պետք է ուշադիր կարդան եվրոպացիների փաստաթղթերը և հասկանան՝ դա վերջնագիր է, թե պայմաններ, որոնք մենք պետք է կատարենք»,- ասաց Իագո Խվիչիան։