Ի տարբերություն նոյեմբեր-դեկտեմբերին, երկրում միջադեպերի ցուցանիշը նվազել է 10 անգամ, հավավարակային վիճակը կայունանում է, սակայն դա հանդարտվելու հիմք չի տալիս. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, նոյեմբեր-դեկտեմբերի համեմատ, երկրում վարակման դեպքերի մակարդակը նվազել է 10 անգամ, ինչը վկայում է, որ համավարակաբանական իրավիճակը կայունանում է:
Այնուամենայնիվ, Գամղրելիձեն մեկ անգամ ևս ընդգծում է, որ դա հանդարտվելու հիմք չի տալիս, և դեռ կարևոր է կատարել առկա հանձնարարականները:
«Ինչպես գիտեք, այսօր խորհրդի առաջին նիստն էր, որը վարում էր նորանշանակ վարչապետը: Մենք համեմատեցինք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն ու այսօրվա տվյալները, դեպքերի մակարդակի տեսանկյունից, այսինքն` 100 000 բնակչի հաշվով յոթ օրյա, 14 օրյա ցուցանիշը և ամենաշատ դեպքերը մենք ունեցել ենք դեկտեմբերի 10-ին: Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 10-ը գագաթնակետային շրջան էր, երբ օրական ունենում էինք 4 000-5 000 դեպք: Վարակման դեպքերը նվազել են 10 անգամ: Նվազել է նաև մահացության ցուցանիշը: Այսինքն, երկրում համավարակային իրավիճակը կայունանում է, բայց դա մեզ հանդարտվելու առիթ չի տալիս: Մենք անպայման պետք է հաշվի առնենք բոլոր հանձնարարականները», – ասել է Ամիրան Գամղրելիձեն: