Ի պատասխան Եմենից հուսիթների հարձակումներին՝ Իսրայելը ռազմանավեր է տեղակայել Կարմիր ծովում
Ի պատասխան Եմենից հուսիթների հարձակումներին՝ Իսրայելը ռազմանավեր է տեղակայել Կարմիր ծովում

Ի պատասխան Եմենից հուսիթների հարձակումներին՝ Իսրայելը ռազմանավեր է տեղակայել Կարմիր ծովում։

Ինչպես հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակում, նավերը տեղակայվել են նշված տարածքում պաշտպանական հզորացման շրջանակներում՝ իրավիճակի գնահատման համապատասխան։

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Իսրայելի հակաօդային պաշտպանությունը երկրի հարավում ոչնչացրել է Եմենից արձակված հրթիռ ու երկու անօդաչու թռչող սարք։ Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել են Եմենում Իրանի կողմից աջակցվող հուսիթ ապստամբները: