Ի նշան բողոքի, հանքափորների մի մասը հրաժարվում է հետ բարձրանալ Մինդելիի և Ձիձիգուրիի հանքավայրերից՝ մինչև չվճարեն նրանց աշխատավարձը
Տղիբուլիում այսօր առավոտից վերսկսվել է հանքափորների բողոքը: Մետալուրգիական, հանքային և քիմիական արդյունաբերության արհմիության տեղեկությամբ, մոտ 15 հանքափոր իջել է Մինդելիի և նույնքանը՝ Ձիձիգուրիի անվան հանքավայր և հրաժարվում է բարձրանալ, մինչև չփոխանցվի իրենց ընթացիկ աշխատավարձը և հանքափորներին լիարժեք տեղեկություն չփոխանցվի հանքարդյունաբերության գործընթացի վերականգնման հեռանկարների առնչությամբ:
Արհմիությունները մեկնաբանում են, որ հանքափորները պետք է աշխատավարձ ստանային մինչև սեպտեմբերի 15-ը, սակայն ընկերությունը նրանց թողեց առանց գումարի և ընկերության ներկայացուցիչները չեն կարող ասել, թե երբ կփոխանցվի աշխատավարձը: