Իրանում այսօր տեղի ունեցած երկրաշարժից տուժել է 50 մարդ
Իրանում այսօր տեղի ունեցած երկրաշարժից տուժել է 50 մարդ

Այսօր Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից տուժել է առնվազն 50 մարդ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել ենք՝ երկրաշարժի ուժգնությունն, ըստ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի, կազմել է 5.9 մագնիտուդ: Որոշ աղբյուրներ հաղորդել են 6.1 և 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին:

Հայտնի է, որ երկրաշարժից հետո գրանցված հետցնցումների թիվը հասել է 40-ի:

Հիշեցնենք, որ Իրանում նոյեմբերի 12-ի երեկոյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել էր 530-ի: Մոտ 70 հազար մարդ մնացել էր անօթևան:

Ավելի ուշ՝ նոյեմբերի 24-ին, Իրանի արևմուտքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով տուժել է 36 մարդ: