Իսրայելում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ
Իսրայելում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի հարավային հատվածում անցած գիշեր պայթյուն է տեղի ունեցել:

Այդ երկրի ոստիկանությունը հայտարարել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ: Նրանցից երկուսի մարմինները դուրս են բերվել փլատակներից:

Եվս չորս մարդ ստացել են թեթև վնասվածքներ:

Պայթյունը տեղի է  ունեցել մի հարկանի շինությունում, որտեղ խանութ է տեղակայված եղել: Պայթյունի պատճառների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում: