Իսրայելը ավիահարձակում է իրականացրել սիրիական ռազմաբազայի վրա
Իսրայելը ավիահարձակում է իրականացրել սիրիական ռազմաբազայի վրա

Սիրիական հակաօդային պաշտպանությունը կասեցրել է Իսրայելի արձակած հրթիռային հարվածը։ Այդ մասին, ինչպես հայտնում է սիրիական պետական Al-Ikhbariya հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ այս գիշեր՝ տեղական ժամանակով 0.30-ին, իսրայելցի զինվորականները մի քանի «երկիր-երկիր» տիպի հրթիռ են արձակել Դամասկոսի արվարձաններից մեկի ուղղությամբ։
ՀՕՊ-ը կասեցրել է դրանք և ոչնչացրել երկու թիրախ, հայտնել է հեռուստաալիքը՝ ընդգծելով որ դիրքերին հասցվել է նյութական վնաս։

Հաղորդագրության մեջ միջադեպն անվանել են «անթաքույց հարձակում»։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում հարվածի մասին լուրի մեկնաբանությունից հրաժարվել են։