Իսպանիայում Վրաստանի 19 քաղաքացու ձերբակալության առիթով ՆԳՆ-ը հայտարարություն է տարածել
Ընթացիկ տարվա նոյեմբերի 29-ին, Իսպանիայի թագավորության ներքին գործերի նախարարության ազգային ոստիկանության քրեական ոստիկանության վարչության, Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության և Իսպանիայի թագավորության Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության կցորդի ակտիվ համագործակցության արդյունքում, հայտնաբերված և ձերբակալված է կազմակերպված հանցավոր խումբ: Այս մասին ասվում է ներքին գործերի նախարարության հայտարարությունում:
Գերատեսչության տեղեկությամբ, Իսպանիայի թագավորության քաղաքներում՝ Մադրիդում և Բարսելոնայում միաժամանակ անցկացվել է մասշտաբային հատուկ գործողություն, որի արդյունքում ձերբակալվել է 23 անձ, այդ թվում Վրաստանի 19 քաղաքացի:
Ձերբակալվածները մեղադրվում են կազմակերպված հանցավոր խմբի անդամ լինելու, բնակարանի թալանի և գումարի լվացման մեջ:
Իսպանացի իրավապահները, հատուկ գործողության արդյունքում, մեծ քանակությամբ գումար և գողացված իրեր են առգրավել: