Ինչ իրավիճակ է ՈՒկրաինայի ռադայի մոտ. Առաջին ալիքի եզակի կադրերը (տեսանյութ)
Ինչ իրավիճակ է ՈՒկրաինայի ռադայի մոտ. Առաջին ալիքի եզակի կադրերը (տեսանյութ)

Կիևում, ՈՒկրաինայի ռադայի տարածքում այսպես կոչված վրանների քաղաքում, որտեղ գտնվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, քիչ առաջ իրավիճակը լարվել է:

Ինչպես փոխանցում է առաջին ալիքի լրագրողը բախման արդյունքում տուժել է մի քանի մարդ:

Իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ:

Տեղում գտնվում է նաև Միխեիլ Սաակաշվիլին:

Հիշեցնենք, Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել էր երեկ օրվա առաջին կեսին, սակայն նրա կողմնակիցներին հաջողվել էր նրան դուրս բերել ոստիկանական մեքենայից:

Այդ բանից հետո նա կողմնակիցների հետ տեղափոխվել է ՈՒկրաինայի ռադայի շենքի մոտ:

Տարածված լրատվությամբ մոտակա ժամերին նա հանդես է գալու արտակարգ հայտարարությամբ: