Ինչ է հանդիսացել Չեռնոբիլի աղետի պատճառը. Նոր մանրամասներ
Ինչ է հանդիսացել Չեռնոբիլի աղետի պատճառը. Նոր մանրամասներ

1986 թվականին, ՈՒկրաինայում Չեռնոբիլի ատոմակայանում տեղի է ունեցել խոշոր միջուկային վթար, երբ պայթել է ատոմակայանի 4 ռեակտորներից մեկը:

Այն ժամանակ հետաքննությունը հաստատել է, որ պատճառը գոլորշու պայթումն էր, որին այն ժամանակ համաձայնել են բոլորը, սակայն վերջերս հետազոտողների մի խումբ հասել է մեկ այլ հաշվետվության:

1986 թվականի առավոտյան տեղի է ունեցել մի երևույթ, որը իր լուման է ունեցել պայթյունի մեջ: Աշխատակիցները ռեակտորը աշխատացրել են ցածր ուժգնության վրա, որի ժամանակ ատոմակայանը աշխատել է ոչ կայուն ձևով, բացի այդ պաշտպանված չեն եղել անվտանգության նորմերը:

Այդ ժամանակ ռեակտորը ուներ այսպես կոչված դատարկության դրական գործակից, որը նշանակում է, որ երբ ջրի զովացուցիչը դառնում է գոլորշի կամ կորչում է ապա մեծանում է էլեկտրաէներգիայի արտադրումը:

Կայանի աշխատակիցները փորձել են անց կացնել հատուկ էքսպերիմենտ, որի համաձայն արտադրված գոլորշին կրկին արտադրելու էր էլեկտրաէներգիա:

Սակայն գործընթացին խանգառել է ռեակտորի ավտոմատ վերահսկման համակարգը, միացվել է վթարային վերահսկման սյուները և էներգիան պահպանել ցածր մակարդակի վրա:

Ինչ ինչ պատճառներով այդ ժամանակ փորձել են իրականացնել վթարային անջատում, արդյունքում լրիվ ուժգնությամբ միացել են վթարային սյուները և առաջացրել էներգիայի վտանգալի ալիք, որը իր հերթին առաջացրել է մեծ քանակությամբ գոլորշի:

Փորձագետները գտնում են, որ հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցավ առաջին պայթյունը, որի հետևանքով բացվեց ռեակտորի տանիքը և ռադիոակտիվ նյութերը տարածվեցին օդում: Դրանցի հետո տեղի ունեցավ երկրորդ պայթյունը:

Շվեդիայի պաշտպանության հետազոտությունների գործակալության, Շվեդիայի օդերևույթաբանական ինստիտուտի և Ստոկհոլմի համալսարանի հետազոտողներից բաղկացած խումբը, ֆիզիկոս Լարս Էրիկ Գեերի գլխավորությամբ պարզել են, որ մեծ հավանականությամբ առաջին պայթյունը եղել է միջուկային:

Եթե գիտնականները չեն սխալվում ապա ապացուցվում է այն, որ ատոմակայաններում պայթյունի հավանականություն կա: