Վրաստանում հունվարի 1-ից գործարկվում է կուտակային կենսաթոշակային համակարգը: Աշխատողներն իրենց թոշակային հաշվեհամարին կփոխանցեն եկամտի երկու տոկոսը, երկու տոկոսը կավելացնի գործատուն, ևս երկու տոկոսը՝ պետությունը:
Ո՞վ կարող է մասնակցել սխեմային:
Կուտակային կենսաթոշակային սխեմային կարող է մասնակցել Վրաստանի ցանկացած աշխատոող կամ ինքնազբաղված քաղաքացի, ինչպես նաև Վրաստանում մշտապես բնակվող արտասահմանի քաղաքացի:
Ու՞մ համար է պարտադիր համակարգը:
Համակարգին ներգրավվելը պարտադիր է մինչև 40 տարեկան անձանց համար – աշխատողների համար, որոնց 40-ամյակը չէր լրացել 2018 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ:
Ու՞մ համար է համակարգը կամավոր:
Աշխատողների համար, որոնց 40-ամյակը լրացել էր 2018 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ, կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցելը կամավոր է: Սակայն նրանք միևնույն է սխեմային կմիանան 2019 թվականի հունվարին մեկից: Նրանք համակարգը կարող են լքել 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը:
Ինքնազբաղված եմ: Կարո՞ղ եմ մասնակցել սխեմային:
Ինքնազբաղվածները կարող են կամավոր ներգրավվել համակարգին: Սակայն, նրանք հիմնադրամի հաշվեհամարին պետք է գրանցեն 4 տոկոսը: Այս դեպքում, երկու տոկոսը կավելացնի պետությունը: Ինքնազբաղվածները գրանցում կարող են անցնել կուտակային թոշակային գործակալության կայքէջում:
40 տարեկանից բարձր աշխատող եմ: Կուսումնասիրեմ համակարգը և այնուհետև կկայացնեմ որոշում, մնամ, թե ոչ:
Քաղաքացին համակարգը լքելու մասին որոշումը պետք է կայացնի ապրիլի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը: Այս ժամկետը լրանալուց հետո նա այլևս չի ունենա համակարգը լքելու իրավունք:
Դեռևս չի լրացել 40-ամյակս: Չեմ աշխատում: Կներգրավվե՞մ արդյոք համակարգին, աշխատել սկսելուց հետո:
Քաղաքացին ինքնաբերաբար կներգրավվի համակարգին՝ եկամուտ ստանալուց հետո: Համակարգին ներգրավվելը կլինի պարտադիր:
Կկարողանամ կենսաթոշակային վճարումներս ստանալ մինչև թոշակային տարիքին հասնելը:
Կենսաթոշակային վճարումները մինչև թոշակային տարիքի անձը կստանա Վրաստանի քաղաքացիությունից դուրս գալու դեպքում: Ինչպես նաև, եթե կդառնա սահմանափակ ունակություններով անձ: Մահանալու դեպքում, կենսաթոշակային վճարումները կստանա քաղաքացու օրինական ժառանգը:
Աշխատավարձս 1000 լարի է: Ի՞նչ աշխատավարձ կվերցնեմ առձեռն և որքա՞ն կհավաքվի կենսաթոշակային հիմնադրամում:
1000 լարիից 2%-ը (20 լարի) կփոխանցվի կենսաթոշակային ֆոնդ: Մնացած գումարը, 980 լարին կգանձվի եկամտահարկով: Քաղաքացին կվերցնի 784 լարի (մինչ այդ ստանում էր 800 լարի): Կենսաթոշակային ֆոնդին կփոխանցվի 60 լարի (20 լարի աշխատողի, 20 լարի գործատուի, 20 լարի պետության):
Աշխատում եմ մի քանի տեղ: Ո՞ր աշխատանքից կփոխանցվի գումար կենսաթոշակային ֆոնդին:
Կենսաթոշակային ֆոնդին գումարը կփոխանցվի բոլոր աշխատավայրերից:
Ու՞ր կգնա իմ փողը:
Առաջին հինգ տարվա ընթացքում, մասնակիցների գումարները կտեղակայվեն միայն ցածր ռիսկ պարունակող նեդրումային պորտֆելում: Դրանից հետո մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ընտրել ցածր, միջին կամ բարձր ռիսկ պարունակող պորտֆել: Դրանից կախված կլինի տոկոսադրույքը, որը կստանա քաղաքացին:
Կուտակային կենսաթոշակը կփոխարի՞նի նվազագույն կենսաթոշակին:
Կուտակային կենսաթոշակը կլինի այն նվազագույն թոշակի հավելումը, որը յուրաքանչյուր քաղաքացի թոշակային տարիքին հասնելուց հետո կստանա բյուջեից: