Հրդեհ հատուկ գործողության տարածքում. Տեսանյութ
Գաբրիել Սալոսի փողոցից, որտեղ ուշ գիշերվանից ընթանում է հատուկ գործողություն, ականատեսները տարածել են տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես են այրվում բնակարանները, որտեղ տարածված լրատվությամբ թաքնվում են ահաբեկչության մեջ կասկածվող անձինք:
https://www.facebook.com/daiana.chopliani/videos/720670348131251/
Նշենք, որ մի քանի րոպե առաջ չճշտված տվյալներով դեպքի վայրից հիվանդանոց են տեղափոխել վիրավորի,- այս մասին դեպքի վայրից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը:
Տեղում մոբիլիզացված են նաև հրշեջ ծառայության բրիգադները:
Գաբրիել Սալոսի փողոցի վրա հատուկ գործողությունը իրականացնում են պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի աշխատակիցները:
Իրավապահների լրատվությամբ, անձինք ում ձերբակալության համար ընթանում էր հատուկ գործողություն կրակ են բացել հատուկ ջոկատայինների ուղղությամբ: