Հատուկ ջոկատայինի քաղաքացիական հոգեհանգիստը. Ֆոտոշարք

14:18, 26.11.2017

Քաշուեթիի տաճարում այս րոպեներին ընթանում է Գաբրիել Սալոսի փողոցում տեղի ունեցած հատուկ գործողության ժամանակ զոհված հատուկ ջոկատային Վանո Գոլաշվիլիի քաղաքացիական հոգեհանգիստը:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա են գտնվել երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ինչպես նաև այլ նախարարներ, Թբիլիսիի քաղաքապետը, Սակրեբուլոյի և խորհրդարանի պատգամավորներ:

Վանո Գոլաշվիլիին տաճարից դուրս կբերեն ժամը 14:00-ին, որից հետո նրան կհուղարկավորեն Մուխադգվերդիի եղբայրական գերեզմանոցում:

Հիշեցնենք, Վանո Գոլաշվիլին զոհվել է նոյեմբերի 22-ին հատուկ գործողության ժամանակ:

 

 

 

Նմանատիպ