Հզոր փոթորիկը Ֆրանսիայում 200 հազար տուն է հոսանքազրկել

16:17, 03.01.2018

Բրետանում «Կարմեն» փոթորկի պատճառով հունվարի 1-ին առանց էլեկտրականության է մնացել 200 հազար տուն։ Քամու պոռթկումները տարածաշրջանում հասել են 130 կմ/ժամի։ 45 դեպարտամենտներում սահմանվել է վտանգավորության նարնջագույն մակարդակ։

«Կարմեն» փոթորիկը Ֆրանսիայի արևմտյան ափեր է հասել երկուշաբթի վաղ առավոտյան, սակայն դրա նախօրեին տապալված ծառը մի տղամարդու էր սպանել Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտում, հայտնում է RFI-ը։ Քամու ուժգնությունն այսօր առավոտյան թուլացել է։

«Կարմենը» դարձել է Ֆրանսիայում մեկ ամսում երրորդ փոթորիկը։

Նմանատիպ