Հզոր հրդեհ բռնազավթված Գալիում. Սոցիալական ցանցում տարածվում է տեսանյութ
Բռնազավթված Գալիում հրդեհը տեղայնացվել է, որը տարածվել էր մոտ 600 հեկտարի վրա,- այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով այսպես կոչված արտակարգ իրավիճակների նախարարության վրա: Նրանց խոսքով, հրդեհի արդյունքում երեք տուն է այրվել: Հրդեհի արդյունքում զոհեր չկան:
Տեղի բնակիչների տարհանման մասին հայտարարվել էր նախքան հրդեհի մարելը: Հրդեհը տարածվել է իննը գյուղերում և քամին խափանում էր դրա տեղայնացումը: Լրատվամիջոցները գրում են, որ հրդեհի պատճառը դեռ անհայտ է, իսկ վնասը գնահատելու համար նախատեսվում է հատուկ հանձնաժողով:
Բացի այդ, սոցիալական ցանցում տարածվում են հրդեհը պատկերող տեսանյութեր: