Հյուսիսային Մակեդոնիայում անցկացվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ
Հյուսիսային Մակեդոնիայում անցկացվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ

Հյուսիսային Մակեդոնիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնք, ըստ արևմտյան լրատվամիջոցների, վճռորոշ նշանակություն ունեն Եվրամիությանն անդամակցելու համար

Օրենսդիր մարմնի նոր կազմի հետ մեկտեղ բնակչությունն այսօր ընտրություն է կատարում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուների մեջ։

Կանխատեսվում է, որ աջ ընդդիմության ներկայացուցիչները համոզիչ հաղթանակ կտանեն ընտրություններում, քանի որ իշխող կուսակցությունը չկարողացավ էական առաջընթացի հասնել Եվրամիությանն անդամակցելու և երկրում կոռուպցիայի վերացման հարցում։

Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, ընդդիմադիր «Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական ​​կուսակցությունը» նախորդ ամսվա նախագահական ընտրությունների առաջին փուլում ցույց է տվել սպասվածից բարձր արդյունքներ, ինչը վկայում է ընտրողների հիասթափության մասին իշխող սոցիալ-դեմոկրատներից։ Նախագահական ընտրությունների առաջին փուլում ընդդիմադիր կուսակցության թեկնածու Գորդանա Սիլիանովսկա-Դավկովան հավաքել է ձայների 40,08%-ը, իսկ գործող նախագահ Ստևո Պենդարովսկին՝ 19,93%-ը։

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 7-ին, կփակվեն երեկոյան ժամը 7-ին, որից հետո ընտրական հանձնաժողովը կսկսի հրապարակել նախնական տվյալները։

Հյուսիսային Մակեդոնիան դարձել է ՆԱՏՕ-ի անդամ 2020 թվականին, սակայն Եվրամիությանը անդամակցելու ճանապարհին խոչընդոտներ է ունեցել Հունաստանի և Բուլղարիայի կողմից։