Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար – Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր իմ նպատակն է աջակցել խաղաղությանը և կայունությանը այս դժվարին ժամանակներում
Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար – Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր իմ նպատակն է աջակցել խաղաղությանը և կայունությանը այս դժվարին ժամանակներում

Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանի խոսքով, Վրաստանի համատեքստում ԵԱՀԿ թիմն ակտիվորեն աշխատում է հարկադիր վերաբնակների, երիտասարդների և մեկուսացման մեջ ապրող մարդկանց հետ։

Ինչպես հայտարարել է Հյուսիսային Մակեդոնիայի նախարարը վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում, ԵԱՀԿ-ն լսում է հակամարտությունների ընթացքում տուժած մարդկանց մտահոգություններն ու անհանգստությունները։

«Մենք պետք է հաշտեցման ուղիներ փնտրենք, որտեղ հնարավոր է։ Վաղը կայցելեմ մարզեր՝ կողմերին լսելու, մարտահրավերները տեսնելու։ Մարդկանց վրա կենտրոնանալը մեր գերակա առաջնահերթությունն է: Կհանդիպեմ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ և կքննարկեմ հարցեր, որոնք շատ կարևոր են։ Ցանկանում եմ ընդգծել քաղաքացիական հասարակության կարևոր դերը, նրա ունեցած մեծ ներդրումը Վրաստանում ժողովրդավարության կառուցման գործում։ Ուժեղ քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարության հիմնական բաղադրիչն է: Քաղաքացիական հասարակության և երիտասարդության հետ ներգրավվածությունը կարևոր և ընդգծված է քաղաքացիական հասարակության և երիտասարդության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի կողմից: Իմ այցի շրջանակներում ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ԵԱՀԿ-ն զգալի աջակցություն կցուցաբերի երեք ուղղություններով պարտավորությունների կատարմանը, ինչը կնպաստի ձեր ներքին բարեփոխումների գործընթացին։ Թույլ տվեք վստահեցնել ձեզ, որ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր իմ նպատակն է ամրապնդել համագործակցությունը, աջակցել խաղաղությանը և կայունությանը այս դժվարին ժամանակաշրջանում»,- ասել է Օսմանը։