Հյուսիսային Կորեայում ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Հյուսիսային Կորեայում հորդառատ անձրևների հետևանքով ջրի տակ է անցել ավելի քան չորս հազար տուն։
Տարերային աղետը հարվածել է Սինույջու քաղաքին և Չինաստանին սահմանակից Փհենյան նահանգի Վեյջու շրջանին։
Հյուսիսային Կորեայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել։
Աղետի գոտի է ժամանել նաև երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը։
Ջրի տակ են հայտնվել նաև մոտ 3000 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, բազմաթիվ հասարակական շենքեր, օբյեկտներ և ճանապարհներ։
Հեղեղված տարածքներից Հյուսիսային Կորեայի ավելի քան 4200 քաղաքացի է տարհանվել։
Կորեական թերակղզում հուլիսը մուսոնների սեզոնն է։ Վերջին օրերին տարածաշրջանը տուժել է արևադարձային փոթորիկից, որը Չինաստանում 12 մարդու կյանք է խլել։