Հյուսիսային Կորեայի կողմից ազատված ամերիկացի բանտարկյալները վերադառնում են հայրենիք

Ամերիկացի բանտարկյալները, որոնց ազատ են արձակել Հյուսիսային Կորեայի կառավարության որոշմամբ, վերադառնում են հայրենիք:

Ինքնաթիռը, որը տեղափոխում էր ԱՄՆ-ի երեք քաղաքացիների, որոշ ժամանակով վայրէջք է կատարել Ալյասկայում, որից հետո թռիչք է կատարել Էնդրյուսի ավիաբազա: Նրանց դիմավորելու է  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Մինչ Դոնալդ թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպումը երեք ամերիկացի բանտարկյալի բանտից ազատելը, Հյուսիսային Կորեայի առաջնորդի կողմից գնահատվել  է որպես լավ ֆոնի ստեղծման փորձ: