Հյուսիսային Կորեան պետք է նստի բանակցային սեղանի շուրջ. Թիլերսոն
Հյուսիսային Կորեան պետք է նստի բանակցային սեղանի շուրջ. Թիլերսոն

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Փհենյանի միջև բանակցությունների համար անհրաժեշտ է, որ ԿԺԴՀ-ն դադարեցնի իր հրթիռային փորձարկումները:

«Հյուսիսային Կորեան պետք է նստի բանակցային սեղանի շուրջ: Մենք կշարունակենք ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա մինչև չհասնենք արդյունքի»,- ասել է Թիլերսոնը: