Հյուսիսային Կորեան մոտ 60 հրետանային արկ է արձակել Դեղին ծովը
Հյուսիսային Կորեան մոտ 60 հրետանային արկ է արձակել Դեղին ծովը

Հյուսիսային Կորեան մոտ 60 հրետանային արկ է արձակել Դեղին ծովը։

Հարավկորեական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի զինվորականներին, հայտնում են, որ Փհենյանն արդեն երկրորդ օրն է՝ ուղիղ կրակ է բացում արևմտյան սահմանի մոտ։

Հարավային Կորեայի բանակի գլխավոր շտաբի տեղեկատվության համաձայն՝ Հյուսիսային Կորեայի հարավ-արևմտյան ափամերձ շրջաններում հրետանային կրակահերթն սկսվել է տեղական ժամանակով ժամը 16։00-ին և շարունակվել մեկ ժամ։

Հունվարի 5-ին Հյուսիսային Կորեան մոտ 200 հրետանային արկ է արձակել հարավկորեական սահմանամերձ երկու կղզիների՝ Յոնպյոնգի և Բենգյոնգի մոտ, ինչի հետևանքով կղզու բնակիչները պատսպարվել են, իսկ Հարավային Կորեայի զինվորականները՝ պատասխան զորավարժություններ են անցկացրել: