Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իրականացրել է ստորջրյա միջուկային զենքի համակարգի փորձարկում՝ ի նշան Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի համատեղ զորավարժությունների դեմ բողոքի
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իրականացրել է ստորջրյա միջուկային զենքի համակարգի փորձարկում՝ ի նշան Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի համատեղ զորավարժությունների դեմ բողոքի

Հյուսիսային Կորեան ստորջրյա միջուկային զենքի համակարգի փորձարկում է իրականացրել՝ ի նշան Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի համատեղ զորավարժությունների դեմ բողոքի,- գրում է «Reuters»-ը։

Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության անանուն խոսնակը զգուշացրել է ԱՄՆ-ին, Հարավային Կորեային և Ճապոնիային՝ «աղետալի հետևանքների» մասին։

«Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները, որոնք լրջորեն սպառնում են Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության անվտանգությանը։ Մեր բանակի պատասխան գործողությունները կշարունակվեն՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմածովային ուժերի թշնամական գործողությունները զսպելու համար»,- ասել է խոսնակը։