Հյուսիսային Կորեան ավելի քան 200 արկ է արձակել հարավկորեական Յոնպյոնգ կղզու ուղղությամբ
Հյուսիսային Կորեան ավելի քան 200 արկ է արձակել հարավկորեական Յոնպյոնգ կղզու ուղղությամբ

Հյուսիսային Կորեան ավելի քան 200 արկ է արձակել հարավկորեական Յոնպյոնգ կղզու ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է «BBC»-ն, Հյուսիսային Կորեան տեղական ժամանակով ժամը 09:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում արկեր է արձակել, որն ընկել է երկրների միջեւ բուֆերային գոտում։ Ավելի վաղ Հարավային Կորեան կոչ էր արել տարհանել կղզում բնակվող խաղաղ բնակիչներին։

Հարավային Կորեան դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից արկերի արձակումը և այն գնահատել որպես սադրիչ գործողություն։ Հարավային Կորեայի միացյալ շտաբի պետն ասում է, որ միջադեպը մեծացնում է լարվածությունը և սպառնում խաղաղությանը։