Հյուսիսային Կորեան աշխատում է նոր բալիստիկ հրթիռների վրա. Washington Post
Հյուսիսային Կորեան աշխատում է նոր բալիստիկ հրթիռների վրա. Washington Post

Չնայած Վաշինգթոնի հետ հարաբերություների ջերմացմանը, Հյուսիսային Կորեան աշխատում է նոր բալիստիկ հրթիռների վրա: ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչներից մեկը Washington Post-ին ասել է, որ արբանյակից երևում է, թե ինչպիսի ակտիվություն է այն վայրում, որտեղ գտնվում են հրթիռների պատրաստման կայանները:

Հրատարակչությունը գրում է, որ նախնական լրատվությամբ, Հյուսիսային Կորեայի իշխանությունները մայրաքաղաքի մոտակայքում մոնտաժում են երկու միջմայրցամաքային հրթիռ:

Բալիստիկ հրթիռների ծրագրի պատճառով, Հյուսիսային Կորեայի դեմ հաստատված են պատժամիջոցներ: Հարաբերությունների նորմալացման նպատակով, հունիսին Սինգապուրում տեղի է ունեցել Դոնալդ թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպումը: