Հյուրանոցային բիզնեսում ներգրավված ընկերությունների համար վարկի համաֆինանսավորման սուբսիդացումը կերկարաձգվի մեկ տարով
Կառավարության որոշմամբ, հյուրանոցային բիզնեսում ներգրավված ընկերությունների համար վարկի համաֆինանսավորման սուբսիդացման տոկոսադրույքի ծրագիրը երկարաձգվել է մեկ տարով:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Ինչպես գիտեք, առաջին հակաճգնաժամային քայլը, որը մենք արել ենք տնտեսական ճգնաժամի ուղղությամբ, դա զբոսաշրջության ոլորտին ու առաջին հերթին հյուրանոցային բիզնեսին օգնելն էր: Ընդամենը երեք ամսվա ընթացքում պարզվեց, որ այս քայլը բավարար չէր: Դրանից հետո մենք այդ ընկերությունների համար, որոնք ներգրավված են այդ բիզնեսում, վարկի համաֆինանսավորման ծրագիրը երեք ամսից հասցրեցինք մինչև վեց ամիս: Այսօր մենք պետք է որոշում կայացնենք, որ համաֆինանսավորման ծրագիրը երկարաձգենք մինչև մեկ տարի, ինչը միակ հնարավորությունն է, որով կարող ենք աջակցել մեծ հարվածի տակ հայտնված ոլորտին»,- ասել է Գախարիան:
Ըստ նրա, այն ընկերությունների համար, ովքեր 6 ամսվա ընթացքում չկարողացան դառնալ ծրագրի շահառու, հնարավորություն կունենան մեկ ամսվա ընթացքում, սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 10-ը անցնել գրանցում: