«Հյուման Ռայթս Վոտչը» Աֆղանստանի անվտանգության ուժերին մեղադրել է պատերազմական հանցանքներ գործելու մեջ
«Հյուման Ռայթս Վոտչը» (Human Right Watch) Աֆղանստանի անվտանգության ուժերին մեղադրել է պատերազմական հանցանքներ գործելու մեջ:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի համաձայն, ԱՄՆ-ի կենտրոնկան հետախուզական գործակալության կողմից աջակցություն վայելող աֆղանցի զինվորականները առանց դատարանի մահապատժի են ենթարկել մարդկանց: Նրանց հաղորդմամբ, զինվորականները բռնի ուժով մարդկանց առևանգել են, ռմբակոծել են տարբեր տարածքներ և հարձակվել բուժհաստատությունների վրա:
Human Rights Watch-ի զեկույցը հիմնված է տասնյակ մարդկանց և վկաների խոսակցությունների վրա: Ըստ զեկույցի ՝ զինված ուժերը ապօրինի հարձակվել են քաղաքացիական անձանց վրա:
Կազմակերպությունում ասում են, ընդհանուր առմամբ հետաքննված է 14 դեպք, որում ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական գործակալության կողմից աջակցություն ստացած աֆղանական ուժերը լուրջ հանցագործություններ են գործել 2017 թվականից մինչև 2019 թվականը: