Հյուբերտ Քնիրշ. Ես վաղը կլինեմ Եվրոպայի հրապարակում
Հյուբերտ Քնիրշ. Ես վաղը կլինեմ Եվրոպայի հրապարակում

Ես վաղը կլինեմ Եվրոպայի հրապարակում,- ասվում է Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշի հայտարարության մեջ։

Քնիրշն արձագանքում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ուղերձին, ով հունիսի 16-ին Եվրոպայի հրապարակում հավաքվելու նախաձեռնությամբ դիմել էր հանրությանը, կուսակցություններին, ԵՄ երկրների դեսպաններին։

Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին վաղը՝ հունիսի 16-ին, ժամը 19:00-ին բնակչությանը հրավիրել է Եվրոպայի հրապարակ՝ աջակցելու Վրաստանի եվրոպական ապագային։ Հատկանշական է, երբ երկրի ղեկավարը կոչ է անում իր քաղաքացիներին հրապարակայնորեն արտահայտել իրենց դիրքորոշումը Եվրոպայի նկատմամբ։ Ես վաղը կհայտնվեմ Եվրոպայի հրապարակում, որպեսզի ականատես լինեմ այս կամարտահայտությանը»,- ասել է Հուբերտ Քնիրշը։