ՀՎԱԿ. Անաֆիլաքսիան ցանկացած պատվաստանյութի հնարավոր, բայց հազվադեպ կողմնակի ազդեցություն է և դրա զարգացումը չի նշանակում, որ պատվաստանյութն անորակ է
ՀՎԱԿ. Անաֆիլաքսիան ցանկացած պատվաստանյութի հնարավոր, բայց հազվադեպ կողմնակի ազդեցություն է և դրա զարգացումը չի նշանակում, որ պատվաստանյութն անորակ է

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխանցմամբ, անաֆիլաքսիան ցանկացած պատվաստանյութի հնարավոր, բայց հազվադեպ կողմնակի ազդեցություն է և դրա զարգացումը չի նշանակում, որ պատվաստանյութն անորակ է:

«Անաֆիլաքսիա անհապաղ տիպի ալերգիկ ռեակցիա է: Անաֆիլաքսիայի առաջին ախտանշաններն են տեղի կտրուկ ռեակցիան, քորը, շնչառության դժվարացումը, արտահայտված գունատությունը, արյան ճնշման անկում: Անաֆիլակտիկ ցնցումը հնարավոր է ավարտվի մահով: Անաֆիլաքսիան ցանկացած պատվաստանյութի հնարավոր, բայց հազվադեպ կողմնակի ազդեցություն է և դրա զարգացումը չի նշանակում, որ պատվաստանյութն անորակ է»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում: