Հույս ունեմ վրաց բժիշկը մոտ ժամանակներում կվերադառնա իր ընտանիք. ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար
Հույս ունեմ վրաց բժիշկը մոտ ժամանակներում կվերադառնա իր ընտանիք. ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար, Թոմաս Գրեմինգերը հույս է հայտնել,որ Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված վրաց բժիշկ, Վաժա Գափրինդաշվիլին, մոտ ապագայում կվերադառնա իր ընտանիք: Այս հայտարարությունը Թոմաս Գրեմինգերը հրապարակել է իր «թվիթերի» էջում:

«Հուսով եմ, որ ձերբակալված վրացի բժիշկը շուտով կվերադառնա իր ընտանիք: Մարդասիրական մոտեցումը ձերբակալման բոլոր դեպքերի հանդեպ շատ կարևոր է»,- գրել է Թոմաս Գրեմինգերը:

Վրաստանի քաղաքացի, Թբիլիսիի բնակիչ Վաժա Գափրինդաշվիլին նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր բռնազավթված Օրճոսանա գյուղի տարածքում: Դե ֆակտո ռեժիմը բժիշկի դեմ հարուցել է քրեական գործ: Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմը Վաժա Գափրինդաշվիլիին սահմանել է երկամսյա նախնական կալանք: