Հույս կա, որ բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն շուտով ազատ կարձակեն. Վիկտոր Դոլիձե
Ժնևում ՄԱԿ-ի բաժնի և միջազգային այլ կազմակերպիչներում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դոլիձեի հայտարարությամբ, հույս կա, որ բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն շուտով ազատ կարձակեն:
Վիկտոր Դոլիձեն մեկնաբանում է, որ այս թեմայով ունեցել է բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ անձամբ զրուցել է Կարմիր խաչի ներկայացուցչության հետ: Վիկտոր Դոլիձեի տեղեկությամբ, Վաժա Գափրինդաշվիլին իրեն լավ է զգում և նրա վրա որևէ տիպի ճնշում չի գործադրվում:
«Վաժա Գափրինդաշվիլուն որքան հնարավոր է ազատ արձակելու հարցը համար առաջին թեման է ոչ միայն վրացական դիվանագիտական կորպուսի, այլ պետության համար և այս առումով Ժնևը բացառություն չէ: Մենք միջազգային բոլոր մակարդակներով բարձրացնում ենք այս հարցը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության հանձնակատարի գրասենյակում: Հույս կա, որ բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն շուտով ազատ կարձակեն»,- հայտարարել է Վիկտոր Դոլիձեն: