Հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Սաբրալո» ֆիլմն արժանացել է Վենետիկի 80-րդ կինոփառատոնի «Ոսկե առյուծին»
Ավարտվեց Վենետիկի 80-րդ կինոփառատոնը։ Այս տարվա «Ոսկե առյուծի» հաղթող է ճանաչվել հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Սաբրալո» ֆիլմը, որը փառատոնի ֆավորիտներից էր։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Էմմա Սթոունը, Վիլեմ Դաֆոն և Մարկ Ռուֆալոն, «Արծաթե առյուծ»-ի արժանացել է ճապոնացի ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Չար բան չկա» ֆիլմը։
Ժյուրիի հատուկ մրցանակը ստացել է լեհ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդը՝ բելառուսա-լեհական սահմանին խրված միգրանտների մասին պատմող «Կանաչ սահման» ֆիլմի համար, իսկ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակը շնորհվել է իտալացի Մատեո Գարոնեին՝ «Ես կապիտանն եմ» ֆիլմի համար։
Այս տարվա կինոփառատոնում հաղթանակի համար պայքարում էին 23 ֆիլմեր։