«Հութիների» մամուլի խոսնակը նշում է, որ Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ուժերի հարձակումների արդյունքում «հութիների» հինգ մարտիկ է զոհվել, վեցը՝ վիրավորվել
«Հութիների» մամուլի խոսնակը նշում է, որ Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ուժերի հարձակումների արդյունքում «հութիների» հինգ մարտիկ է զոհվել, վեցը՝ վիրավորվել

Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ուժերի իրականացրած հարձակումների արդյունքում շիա «հութիների» հինգ մարտիկ է զոհվել, վեցը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է «Հութների» խոսնակ Յահյա Սարեյան։

Շիա խմբավորման ներկայացուցչի խոսքով՝ վերջին գիշերվա ընթացքում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինուժը 73 անգամ ռմբակոծել է Եմենի տարածքը։ Հութիների ներկայացուցչի խոսքով՝ հարձակումները չեն անցնի առանց «պատժի կամ վրեժխնդրության», իսկ շիա խմբավորումը կշարունակի հարձակումները Իսրայել մեկնող նավերի վրա։

«Գազայում Իսրայելի հանցագործություններին աջակցելու շրջանակներում ամերիկացի և բրիտանացի թշնամիները դաժան ագրեսիա են սկսել Եմենի Հանրապետության դեմ։ Ռմբակոծվել են մայրաքաղաք Սանան և Հոդեյդա, Թաիզ, Հաջա և Սաադա շրջանները։ Ամերիկացի և բրիտանացի թշնամիներն ամբողջությամբ պատասխանատվություն են կրում Եմենի մեր ժողովրդի դեմ հանցավոր ագրեսիայի համար»,- ասել է «հութների» խոսնակը։