Հուսով եմ ընդդիմությունը կշարունակի աշխատել կառուցողական ռեժիմում, մեր կողմից հաստատեցինք պատրաստակամությունը երկխոսությունը շարունակելու վերաբերյալ. Իրակլի Ղարիբաշվիլի
Հուսով եմ ընդդիմությունը կշարունակի աշխատել կառուցողական ռեժիմում, մեր կողմից հաստատեցինք պատրաստակամությունը երկխոսությունը շարունակելու վերաբերյալ. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ,ընդդիմության հետ հանդիպումն անց է կացվել կառուցողական մթնոլորտում:

Նրա խոսքով, կողմերը պայմանավորվեցին, որ երկխոսությունը կշարունակվի: Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, նա խորհրդակցություններ կունենա կուսակցության քաղաքական խորհրդի հետ և կձևակերպվեն հետագա քայլերը: Ղարիբաշվիլին ասում է, որ երկրիրն այս պահին ունի իրական, կառուցողական հարցերի վերաբերյալ ազգային համաձայնության կարիք:

«Մենք այսօր երկխոսություն վարեցինք, քննարկեցինք մի շարք հարցեր, այն տարբերությունները, որոնք ունեն իշխող կուսակցությունը, իշխանությունները և ընդդիմությունը: Բնականաբար, մենք ունենք սկզբունքային դիրքորոշում որոշ հարցերի վերաբերյալ, որոնց մասին ունենք մեր հիմնավորված կարծիքը, լսել ենք նաև յուրաքանչյուր ներկայացուցչի կողմից տրված հարցերը և պատասխաններ ենք տվել: Մենք պայմանավորվեցինք, որ երկխոսությունը կշարունակվի: Ես խորհրդակցություններ կունենամ կուսակցության քաղաքական խորհրդի հետ և կձևակերպենք հետևյալ քայլերը: Ես կցանկանայի ձեզ ասել, որ Եվրոպական Խորհրդի նախագահի կոչը, առաջարկությունը, խորհուրդը այն էր, որ հնարավորինս սեղմ ժամկետում մենք բոլորս ՝ ընդդիմությունը, կառավարությունը, գտնենք ընդհանուր լեզու, որը լավագույնս կսպասարկի մեր երկրի ու ժողովուրդի շահերին: Ես մեկ անգամ ևս հայտարարել եմ, որ մենք պետք է գտնենք հնարավորություն, ազգային, ընդհանուր գաղափար, որը կմիավորի մեզ, կմիավորի մեր ժողովրդին, ազգին, հենց դա է մեր երկրին այսօր առավել անհրաժեշտ, ընդհանուր ազգային կոնսենսուս, ընդհանուր ազգային համաձայնություն»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Իրակլի ղարիբաշվիլին ասել է նաև, որ հույս ունի, որ ընդդիմությունը աշխատանքը կշարունակի կառուցողական ռեժիմում: Նրա խոսքով, իշխանություններն իր հերթին պատրաստ են շարունակել երկխոսությունը:

«Ամենից կարևորը, որը տանջում է մեր բնակչությանը դա բռնազավթումն է, աղքատությունը, տնտեսական խնդիրները, կովիդ համավարակը: Հենց այս հարցերի շուրջ պետք է համախմբվենք: Հուսով եմ, որ ընդդիմությունը աշխատանքը կշարունակի կառուցողական ռեժիմում: Իշխանություններն իր հերթին պատրաստ են շարունակել երկխոսությունը»,- նշել է Ղարիբաշվիլին: