Հուսով եմ, Դոնալդ Թրամփը չի դիպչի կոճակին. Ջոզեֆ Բայդեն
Հուսով եմ, Դոնալդ Թրամփը չի դիպչի կոճակին. Ջոզեֆ Բայդեն

Հուսով եմ, նա չի դիպչի կոճակին,- այսպես է արձագանքել ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հյուսիսային Կորեայի առաջնորդի հասցեին «Թվիթեր»-ով տարածված դիմումին:

«Հյուսիսային Կորեայի առաջնորդը, Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ «միջուկային կոճակը միշտ սեղանին է»: Որևէ մեկդ հասկացրեք նրան, որ ես էլ ունեմ միջուկային կոճակ, սակայն այն ավելի մեծ է և հզոր, քան նրանը: Եվ իմ կոճակը աշխատունակ է»,- գրել է Դոնալդ Թրամփը:

Կիմ Չեն Ինը նշել է, որ Հյուսիսային Կորեան արդեն կարող է, ԱՄՆ-ի ցանկացած կետին հարված հասցնել: