2020 թվականի հունվարին Վրաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 125,6 միլիոն դոլլար:
Ազգային բանկի տվյալներով, նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից ավել է 8,6 տոկոսով:
Վրաստան փոխանցված գումարի ծավալով առաջատարը Ռուսաստանի Դաշնությունն է 26,17 միլիոն դոլլար փոխանցմամբ, երկրորդ տեղում է Իտալիան՝ 21 միլիոն դոլլար, երրորդ տեղում՝ Հունաստան – 14,87 միլիոն դոլլար: Այնուհետև՝ ԱՄՆ – 13,6 միլիոն դոլլար, Իսրայել – 13 միլիոն դոլլար, Թուրքիա – 6,6 միլիոն դոլլար:
Միևնույն ժամանակ, հունվարի Վրաստանից արտասահման է ուղարկվել 18,5 միլիոն դոլլար, որը նախորդ տարվա հունվարի տվյալներից ավել է 19,1 տոկոսով: