Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության տեղեկությամբ, 2018 թվականի հունվար-մայիսին Վրաստանում առևտրաշրջանառությունը կազմել է 4,894 միլիարդ դոլլար: Սա նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 24,5 տոկոսով:
Վիճակագրությամբ, արտահանումը 1,284 միլիարդ դոլլար էր (28.0 տոկոսով ավել), իսկ ներմուծումը՝ 3,6 միլիարդ դոլլար (23.3 տոկոսով ավել):
Բացասական առևտրի հաշվեկշիռը 2018 թվականի հունվարի-մայիսին կազմել է 2,3 միլիարդ դոլլար և արտաքին առևտրաշրջանառությունը՝ 47.5 տոկոս: