Հունվարի 31-ից «Georgian Water and Power» Թբիլիսիի սպասարկման կենտրոնները հաճախորդներին կսպասարկեն հեռակա կարգով
Հունվարի 31-ից «Georgian Water and Power» Թբիլիսիի սպասարկման կենտրոնները հաճախորդներին կսպասարկեն հեռակա կարգով

Հունվարի 31-ից «Georgian Water and Power» Թբիլիսիի սպասարկման կենտրոնները հաճախորդներին կսպասարկեն հեռակա կարգով։ Այս մասին ասվում է ընկերության տարածած տեղեկատվության մեջ։

Ստեղծված համաճարակաբանական իրավիճակի պատճառով «Georgian Water and Power» հունվարի 31-ից ժամանակավորապես կսահմանափակի այցելությունները Թբիլիսիի սպասարկման կենտրոններ և կսպասարկի բաժանորդներին հեռակա կարգով։

Թբիլիսիի սպասարկման կենտրոններ այցելելու փոխարեն ցանկացած դիմում և փաստաթուղթ կարելի է ուղարկել ընկերության [email protected] էլեկտրոնային հասցեին։

Հայտը գրանցելուց և գործընթացն ավարտելուց հետո օգտատերը պատասխան կստանա էլեկտրոնային փոստի միջոցով։ Ստեղծված իրավիճակում «Georgian Water and Power»-ը կոչ է անում սպառողներին առավելագույնս օգտվել հեռահար ծառայությունից։

Հեռավար ծառայությունների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել «Georgian Water and Power» ընկերության www.gwp.ge կայքում: Մանրամասն տեղեկությունների համար կապվեք մեզ հետ թեժ գծով՝ 2 931111 և առցանց չաթի միջոցով»,- ասվում է տեղեկատվության մեջ։