Հունվարի 31-ին Բրյուսելում, ՆԱՏՕ-ի շտաբկայանում տեղի է ունենալու ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը
Հունվարի 31-ին Բրյուսելում, ՆԱՏՕ-ի շտաբկայանում տեղի է ունենալու ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը: Հանդիպումը անց է կացվելու հյուսիս ատլանտյան դաշինքի դեսպանների մակարդակով և դրան մասնակցելու է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին խոսքը վերաբերելու է ՈՒելսի գագաթնաժողովին ընդունած առկա փաթեթի վավերացմանը, Վրաստանում իրականացվելիք և ծրագրվող բարեփոխումներին, Սև ծովի ավազանի երկրների անտանգությանը և Վրաստանի ռազմավարական բանակցություններին մասնակցելու հնարավորություններին:
Նշենք, որ դաշինքի անդամ երկրները արդեն պատրաստվում են ՆԱՏՕ-ի 2018 թվականի հուլիսին կայանալիք գագաթնաժողովի համար: Իսկ մինչ այդ ասպիրանտ երկրների առաջընթացը գնահատվելու է ապրիլ ամսին՝ դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հավաքին:
ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մաիսուրաձեի հայտարարությամբ, Վրաստանը ունի դաշինքի հետ քաղաքական բանակցության և պրակտիկ համագործակցության բոլոր մեխանիզմները:
«Մենք անում ենք հնարավորինս այդ մեխանիզմը արդյունավետ օգտագործելու համար: Հունվարի վերջին ծրագրված է հանդիպում դեսպանների մակարդակով, Վրաստանի պատվիրակությունը գլխավորելու է արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Նշեմ, որ տարին սկսում ենք ակտիվ և անում ենք հնարավորինս, որի շնորհիվ լավ կներկայանանք հուլիսյան գագաթնաժողովին: Մենք համոզված ենք, որ մեր երկրում իրականացված և ընթացող բարեփոխումները դրական գնահատական կստանան ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից»,-ասել է Ալեքսանդր Մաիսուրաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan