Հունվարի 27-ից հունվարի 28-ի առավոտ լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթեւեկությունը
Հունվարի 27-ից հունվարի 28-ի առավոտ լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթեւեկությունը

Հունվարի 27-ից հունվարի 28-ի առավոտ Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ առատ, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։

Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Ըստ նրանց հաղորդմամբ, առատ ձյան, տեսանելիության վատթարացման և մերկասառույցի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։