Հունվարի 27-ը Վրաստանում կհայտարարվի Հոլոքոստի զոհերի հիշատակի օր
Հունվարի 27-ը Վրաստանում կհայտարարվի Հոլոքոստի զոհերի հիշատակի օր

Հունվարի 27-ը Վրաստանում կհայտարարվի Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Հարցը քննարկվում է կառավարության այսօրվա նիստում:

Ինչպես նշված է կառավարության նիստի օրակարգում, հարցերից մեկը Վրաստանի կառավարության «Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին» որոշման նախագիծն է:

Հարցի զեկուցողը փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին է: Կառավարության վարչությունում նիստը սկսվել է 10:00-ին: