Հունվարի 25-ին ժամը 23:00-ից մինչև հունվարի 26-ը ժամը 06:00-ն Գորիի թունելում կսահմանափակվի երթեւեկությունը
Միջազգային Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 88-րդ կմ-ում գտնվող Գորիի ճանապարհային թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով 2023 թվականի հունվարի 25-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 26-ը ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում թունելի Սենակի-Թբիլիսի ուղղությամբ արգելվելու է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Ճանապարհային թունելի Սենակի-Թբիլիսի ուղղության փակման ժամանակահատվածում երթևեկության հոսքը կփոխանցվի Գորիի ներքին պետական նշանակության թունելների մուտքի ճանապարհին։