Հունվարի 25-26-ը Գորիի ճանապարհային թունելում կհաստատվի երթևեկության ժամանակավոր հատուկ ռեժիմ
Հունվարի 25-26-ը Գորիի ճանապարհային թունելում կհաստատվի երթևեկության ժամանակավոր հատուկ ռեժիմ,- այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Գերատեսչության տվյալներով՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային նշանակության ավտոճանապարհի 88-րդ կիլոմետրում գտնվող Գորիի ճանապարհային թունելում, 2022 թվականի հունվարի 25-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 26-ի ժամը 02:00-ն կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով կարգելվի երթևեկությունը՝ Սենակի-Թբիլիսի, իսկ ժամը 02:00-ից մինչև 05:00 Թբիլիսի-Սենակի ուղղությամբ:
«Սենակի-Թբիլիսի ճանապարհային թունելի փակման ժամանակ տրանսպորտային միջոցների հոսքը կանցնի Գորիի թունելը շրջանցող ավտոմոբիլային ճանապարհով:
Ճանապարհային թունելի Սենակի-Թբիլիսի ուղղության փակման ժամանակ երթևեկության հոսքը կփոխանցվի թունելի Թբիլիսի-Սենակի ուղղությամբ, իսկ Թբիլիսի-Սենակի ուղղությունը կանցնի Գորիի թունելը շրջանցող ճանապարհով:
Շարժումն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ»,- ասված է հաղորդագրությունում։